Տեքստի չափը: A- A A+

Երկիր».Անդրանիկ Նիկողոսյանը Արարատի մարզպետի մասին` «ստարոստ նե ռադոստ»

11-12-2011 11:32:39

Թերթը գրում է, որ թեեւ «Երկիր»-ի հետ զրույցում Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ, մեդիամագնատ Անդրանիկ Նիկողոսյանը վստահեցրեց, որ իր` իբր Արարատի մարզպետ նշանակվելու մասին մամուլից է տեղեկացել, նաեւ տեղյակ է, որ Արարատի ներկայիս մարզպետ Էդիկ Բարսեղյանն արդեն հասցրել է մի լավ բարկանալ այդ լուրից:«Մեր թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, թե տեղյակ չէ` Արարատի մարզպետն «ինչ կատոկներ է անում», բայց մի բանում վստահ է`«Արարատի մարզի գյուղական համայքներում կատոկ անելու տեղեր շատ կան, բայց կատոկները թող ընդեղ օգտագործեն»:Նիկողոսյանը համոզմունք հայտնեց, որ Բարսեղյանի ասածները ծերության նշան են. «Էդիկ Բարսեղյանին ես վաղուց եմ ճանաչում, նա էլ ինձ է շատ լավ ճանաչում` ես էլ եմ Արարատի մարզի բնակիչ եւ այնտեղ մի շարք բաներ եմ կառուցել: Մարզպետի կողմից էլ ոսկե շքանշանով եմ պարգեւատրվել: Եթե Արարատի մարզպետը մոռացել է, ինչ ասեմ... բա չասեմ` «ստարոստ նե ռադոստ»:Մեր այն հարցին, թե չի՞ կարծում, որ Բարսեղյանի  պահվածքը պայմանավորված է նրանով, որ մարդն, իրոք, հասկանում է, որ մարզպետի աթոռին նստելուն շատ քիչ է մնացել, Նիկողոսյանը պատասխանեց. «Դա էլ իր խնդիրն է, ես ինչ անեմ: Եթե որեւիցե հարցով կարող եմ օգտակար լինել, որ չներվայնանա, չջղայնանա, պատրաստ եմ օգնել, որովհետեւ նրան ներվայնանալ չի կարելի` տարեց մարդ է»:Մեր հավաստի տեղեկություններով`  Անդրանիկ Նիկողոսյանին Արարատի մարզպետ են նշանակելու մոտ օրերս»,- գրում է «Երկիր»-ը:



Անվանում

  • TARON ABRAHAMYAN

    TARON ABRAHAMYAN 11-13-2011 00:10:09-ում

    ARARATI MARZPET@>>IR ENTAKANERI ENTAKAN A>>DARZHEL>>HATKAPES>>POXMARZPETI.................

    Պատասխանել

Գրեք մեկնաբանությունը



Լրահոս

Բոլոր նորությունները




Հարցում

ՀՀ ԱԺ, որ կուսակցության աշխատանքն եք գնահատում դրական

Ընտրեք կուսակցությունը
  • ՀՀԿ
  • ԲՀԿ
  • ՕԵԿ
  • ՀՅԴ
  • «Ժառանգություն»