Տեքստի չափը: A- A A+

Արտաշատ քաղաքում բացվեց Ռուսական Գրքի Տուն (ֆոտո)

01-17-2012 16:12:45

Այսօր Արտաշատ քաղաքում անցկացվեց հերթական  Ռուսական Գրքի Տան բացման հանդիսավոր արարողությունը: Նշենք,  որ Գրքի Տուն բացելու նախաձեռնությունը պատկանում է ԱՊՀ  երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին` <<Առաջ Ռուսաստան եւ Հայաստան>> հիմնադրամի աջակցությամբ:  Առաջին  ռուսական  գրքի  տունը  գտնվում  է  Երևանում` Մաշտոցի պողոտայում:   Արտաշատում,  ռուսական  գրքի  տան  բացման  արարողությանը  ներկա  էին  Հայաստանում  Ռուսաստանի  արտակարգ  և  լիազոր  դեսպան  Վյաչեսլավ  Կավալենկոն,  Արարատի  մարզպետ  Էդիկ  Բաղդասարյանը,  Արտաշատի  քաղաքապետ  Գագիկ  Մուրադյանն  և  այլ  բարձրաստիճան  այրեր:  <<Սա  բնականաբար  շարունակական  ծրագիր  է:  ՀՀ-ի  մարզերում  նման  կենտրոններ  ստեղծվելու  են,  իսկ     Ռուսաստանի  Դաշնությունում  ստեղծվելու  են   Հայկական  Գրքերի  Տուն-կենտրոններ,  այն  մարզերում,  որտեղ  կան  հայաշատ  համայնքներ>>,-այսօր  ռուսական  գրքի  տան  բացման  ժամանակ  լրագրողներին  հայտարարեց ծրագրի իրականացնող  ԱՊՀ  երկրների  երիտասարդական  միության  նախագահ`  Անդրանիկ  Նիկողոսյանը`  նշելով,  որ    ծրագիրը  կշարունակվի   ԱՊՀ  տարածաշրջանում:  << Ի  տարբերություն   ԱՊՀ  մյուս  երկրների,  ՀՀ-ն  առաջինն է,  որն  ունի    մշակույթային  հարաբերություններ  Ռուսաստանի  հետ>>,-ավելացրեց  Անդրանիկ  Նիկողոսյանը`  խոստանալով,  որ   մինչև  այս  տարվա  վերջ  կիրականացվի  նաև   ՀՀ  բոլոր  մարզերում  նման  կենտրոնների  ստեղծումը:  Լրագրողներից  մեկին  հետաքրքրում  էր,   թե  ինչու  հենց  Արտաշատում  բացվեց  ռուսական  գրքի  տուն:  <<Երրորդը  ընտրել  ենք  Գյումրին,  չորորդը`  Վանաձորը,  քանի  որ  Արտաշատը  մոտ  էր  Երևանին,  դա  էր  պատճառը,  որ  ընտրվեց  Արտաշատը,  բացի  այդ  ես  Արարատի  մարզից  եմ>>,-ասաց  Անդրանիկ  Նիկողոսյանը`  պատասխանելով  հետաքրքրասեր  լրագրողի  հարցին:   Իսկ  արտաշատի  բնակիչներից  մեկի  կարծիքով  <<այսօրվա  երիտասարդությունը  գրքի  հետ  սեր,  կապ  չունի,  որովհետև  կա  համակարգիչ>>,  բայց  ամեն  դեպքում  շատ  ուրախ  է,  որ  Արտաշատում  բացվել  է  գրքի  տուն,  այն  էլ`  ռուսական:    Արտաշատի  ռուսական  դպրոցի  դպրոցականների  ուրախությունն  անչափ  էր,  քանի  որ  նրանք  <<զգում  էն  ռուսական գրքերի  կարիք>>: 

   



Անվանում

ՄԵկնաբանություններ չկան

Գրեք մեկնաբանությունը



Լրահոս

Բոլոր նորությունները




Հարցում

ՀՀ ԱԺ, որ կուսակցության աշխատանքն եք գնահատում դրական

Ընտրեք կուսակցությունը
  • ՀՀԿ
  • ԲՀԿ
  • ՕԵԿ
  • ՀՅԴ
  • «Ժառանգություն»